Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը կարող է որոշում կայացնել՝ Իրանին հասցվող ԱՄՆ-ի հարվածներին միանալու վերաբերյալ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ զրուցակիցներից մեկը նշել է, որ թագավորության ներգրավումը պատերազմին սոսկ ժամանակի հարց է։

Մինչ հակամարտության սկիզբը Սաուդյան Արաբիայի իշխանությունները հրաժարվում էին թույլատրել իրենց տարածքի և օդային տիրույթի օգտագործումը Իրանին հարվածելու համար։ Սակայն, ինչպես հայտնում են WSJ-ի աղբյուրները, վերջին շրջանում Էր-Ռիադը թույլատրել է ամերիկյան զինվորականներին օգտագործել երկրի արևմուտքում գտնվող թագավոր Ֆահդի անվան ավիաբազան։