Ճապոնիայի ռազմածովային ուժերը նոր միացյալ էսկադրա են ձևավորել, որը նախատեսված է Արևելաչինական ծովում՝ Թայվանին հարակից կղզիների մոտ գործելու համար։ Դրա կազմում ընդգրկվել են վերջրյա նավեր, ականակիրներ և օժանդակ նավեր՝ դեսանտի արագ տեղափոխման համար։ Այս մասին հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը։
Միացյալ էսկադրան, որի շտաբը գտնվում է Կյուսյու կղզու Սասեբո ռազմածովային բազայում, գործելու է ցամաքային զորքերի դեսանտային ստորաբաժանումների հետ սերտ փոխգործակցությամբ։
Ճապոնիայի իշխանությունները վերջին շրջանում ակտիվորեն ամրացնում են Արևելաչինական ծովում գտնվող երկրի ծայր հարավ-արևմտյան կղզիները՝ վկայակոչելով այդ տարածաշրջանում Չինաստանի ռազմական ակտիվության աճը։ Մասնավորապես, այնտեղ տեղակայվում են հականավային և զենիթային հրթիռներ, ռադարային կայաններ, ինչպես նաև կառուցվում են սննդի ու ջրի պաշարներով ապաստարաններ։
2025 թվականի նոյեմբերին Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հայտարարել էր, որ Թայվանի մոտ ռազմական հակամարտությունը ուժ կիրառելու առիթ կդիտարկվի։ Չինաստանն այս խոսքերը գնահատել է որպես ուղղակի սպառնալիք և կոպիտ միջամտություն իր ներքին գործերին։





























