Փետրվարի 28-ից ի վեր Իրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին պատկանող առնվազն 12 ռադիոլոկացիոն համակարգերի վրա։ Դրանց արժեքը գերազանցում է 3 միլիարդ դոլարը. միևնույն ժամանակ ԱՄՆ-ի հրթիռների պաշարները սպառվում են։
Թուրքական Anadolu լրատվական գործակալության հավաքագրած տվյալների համաձայն՝ փետրվարի 28-ին պատերազմի սկզբից ի վեր Իրանը հարձակվել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին պատկանող 12 ռադիոլոկացիոն և արբանյակային կապի կայանների վրա։
Քուվեյթի իշխանությունների տվյալներով՝ Քուվեյթի միջազգային օդանավակայանի նորագույն ռադիոլոկացիոն համակարգը ևս եղել է իրանական հարձակման թիրախների թվում։ Մարտի 22-ին երեք «թշնամական անօդաչու թռչող սարքեր» վնասել են այն։ Վնասի ճշգրիտ չափը դեռևս պարզ չէ։
Նախօրեին իրանական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Իրաքի Բաղդադ քաղաքի ԱՄՆ դեսպանատան տարածքում գտնվող ամերիկյան Saab Giraffe 1X ռադիոլոկացիոն համակարգի վրա։ Այս ռադիոլոկացիոն համակարգն ապահովում է հակահրթիռային, հակահրետանային և հակաականանետային պաշտպանություն (C-RAM), ինչպես նաև պաշտպանություն անօդաչու սարքերից (C-UAS)՝ 75 կմ շառավղով, և գնահատվում է 2 միլիոն դոլար։
Քուվեյթի իշխանությունների տվյալներով՝ Քուվեյթի միջազգային օդանավակայանի նորագույն ռադիոլոկացիոն համակարգը ևս եղել է իրանական հարձակման թիրախների թվում։





























