Հայաստանի շրջանների զգալի մասում մարտի 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում թաց ձյան, իսկ նախալեռներում և հովիտներում՝ անձրևի տեսքով։ Ըստ օդերևութաբանների նախնական կանխատեսումների՝ առանց տեղումների եղանակ կլինի միայն կիրակի օրը։ Սպասվում է նաև հարավ-արևմտյան քամու ուժգնացում՝ առանձին վայրերում մինչև 13-16 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 2-4, իսկ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում՝ 5-7 աստիճանով։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրևներ։ Այս գիշեր մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +11+13 աստիճան տաքություն։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +7+10,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +6+9,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +10+12,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +6+10,
Լոռիում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +8+11,
Տավուշում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +10+13,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +5+8,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +9+13,
Արարատում՝ գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +12+14,
Արմավիրում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +12+14,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +6+9,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +11+14,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +13+16,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +7+10:




























