Շիական «Հեզբոլլահ» խմբավորումն ինտենսիվ գնդակոծության է ենթարկել Արևմտյան Գալիլեայի բնակավայրերը: Ինչպես հայտնում է Al Hadath հեռուստաալիքը, իսլամական դիմադրության ջոկատները Լիբանանի տարածքից ավելի քան 30 հրթիռ են արձակել Ակկո, Նագարիա, Հայֆա քաղաքների և դրանց հարակից հրեական բնակավայրերի ուղղությամբ:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ դրանց մեծ մասը խոցել է իսրայելական «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը:





























