Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտաքին հարաբերությունների գծով փոխնախագահ Հարուն Արմաղանը Reuters գործակալությանը հայտնել է, որ Անկարան «միջնորդի դեր է խաղում» Թեհրանի և Վաշինգտոնի միջև։

Արմաղանի խոսքով՝ նպատակը լարվածությունը նվազեցնելն ու ուղիղ բանակցությունների համար ճանապարհ հարթելն է։

Թուրքիան ամուր կապեր ունի թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Իրանի պաշտոնյաների հետ և փորձում է մի շարք այլ երկրների հետ մեկտեղ հանդես գալ որպես հնարավոր միջնորդ։