ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով մինչև 5 տարեկան առնվազն 13 երեխա է զոհվել։ Այս մասին հայտարարել է Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին։
«Գրանցվել է մինչև հինգ տարեկան 13 [զոհված] երեխա», - ասված Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսին ուղղված նամակում։ Նամակի տեքստը մեջբերում է իրանական SNN հեռուստաալիքը։





























