Երեկ ԱԺ–ից դուրս գալիս հանդիպել եմ անհետ կորած զինծառայողների մի խումբ հարազատներին. Նրանք դիմումներ են ներկայացրել ԱԺ և խնդրում են 44–օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը, բացառությամբ հույժ գաղտնի մասերի, հրապարակայնացվեն։  Այս մասին, այսօր՝ մարտի 25–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՔՊ–ից հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

Նա հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանից, թե նա ի՞նչ կարծիք ունի այս թեմյի մասին։

ԱԺ նիստը վարող Ալեն Սիմոնյանը հորդորեց պատգամավորին գրավոր դիմել և նրա հարցին ոչ ոք չպատասխանեեց։