ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը դատապարտել է Պարսից ծոցի հարևան երկրների վրա Իրանի «ահռելի հարձակումները» և պահանջել բոլոր տուժածներին պատճառված վնասի ամբողջական ու օպերատիվ փոխհատուցում։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ 47 պետություններ աջակցել են բանաձևին, որի նախաձեռնողները Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրներն ու Հորդանանն են։

Փաստաթղթում դատապարտվում են Հորմուզի նեղուցը արգելափակելուն ուղղված Թեհրանի գործողությունները, ինչպես նաև պահանջ է ներկայացվում Իրանին՝ անհապաղ «դադարեցնել բոլոր չհրահրված հարձակումները»։

Խորհուրդն ընդգծել է տուժած կողմերին պատասխանատվության ենթարկելու և վնասը փոխհատուցելու անհրաժեշտությունը։