Հայաստանի շրջանների զգալի մասում մարտի 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռներում՝ թաց ձյան, նախալեռներում և հովիտներում՝ անձրևի տեսքով: Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում, Վայոց ձորի առանձին հատվածներում և լեռներում տեղումները կլինեն ինտենսիվ, ինչը կուղեկցվի ցածր տեսանելիությամբ։ Սպասվող տեղումների հետ կապված՝ առաջիկա ուրբաթ և շաբաթ օրերին գետերում կդիտվի ջրի մակարդակի բարձրացում, ընդ որում՝ Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա, Դեբեդ և Աղստև գետերում այն բավականին զգալի կլինի։ Օդերևութաբանները կանխատեսում են նաև հարավարևմտյան քամու ուժգնացում՝ առանձին վայրերում մինչև 13-17 մ/վ: Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +10+12 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը +2+5, ցերեկը +5+9,

Կոտայքի լեռներում՝ գիշերը +1+4, ցերեկը +5+8,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը +6+8, ցերեկը +8+11,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը +1+4, ցերեկը +5+8,

Լոռիում՝ գիշերը +4+7, ցերեկը +7+10,

Տավուշում՝ գիշերը +8+10, ցերեկը +10+12,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը +1+3, ցերեկը +5+8,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը +6+9, ցերեկը +7+11,

Արարատում՝ գիշերը +9+11, ցերեկը +11+14,

Արմավիրում՝ գիշերը +7+10, ցերեկը +10+13,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը +1+4, ցերեկը +4+6,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը +8+11, ցերեկը +11+13,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը +7+10, ցերեկը +14+17,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը +3+6, ցերեկը +8+12: