Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) լիկվիդացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիզադե Թանգսիրիին, ով անմիջականորեն պատասխանատու է եղել Հորմուզի նեղուցի ականապատման և շրջափակման գործողության համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

«Սա կարևոր նորություն է նաև մեր ամերիկացի գործընկերների համար՝ որպես Հորմուզի նեղուցի բացման հարցում ՑԱԽԱԼ-ի օգնության դրսևորում։ Մենք շարունակում ենք գործել Իրանում ողջ հզորությամբ՝ պատերազմի նպատակներին հասնելու համար», - նշել է նա։