Իսրայելի Անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) գարնանային տոների նախօրեին ուղերձ է հղել իր քաղաքացիներին։
«Ինչ վերաբերում է Իրանին սահմանակից երկրներին (Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Պարսից ծոցի երկրներ), մենք խորհուրդ ենք տալիս զերծ մնալ Իսրայելի կամ հուդայականության հետ կապված վայրերում միջոցառումներին (այդ թվում՝ տոնական ճաշկերույթներին) մասնակցելուց:
Սա պայմանավորված է այն մտավախություններով, որ դրանք կարող են թիրախ դառնալ իրանական տարրերի կողմից իրականացվող ուժային հարձակումների համար», - նշել են NSC-ում:



























