Ես դժգոհ եմ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներից։ Այս մասին մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելել է, որ իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարում պետք է գնան ավելի վճռական և համակարգային փոփոխությունների, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մակարդակում։ «Մենք հաճախ պատշաճ վճռականություն չենք ցուցաբերում։ Մենք պետք է լինենք վճռական և հետևողական», - նշել է Փաշինյանը։
Իր նախկին թիմակից, պատգամավոր Հակոբ Ասլանյանի շուրջ տեղի ունեցողը վարչապետը անվանել է ժողովրդավարության դրսևորում։ Նրա խոսքով՝ ժողովրդավարությունը նաև նրա համար է, որ մարդիկ ցույց տան իրենց հիմարությունը։ «Ժողովրդավարությունը ծառայում է նաև այդ նպատակներին», - ընդգծել է Փաշինյանը։





























