Մարտի 25-ին USS Abraham Lincoln ավիակրի տախտակամածին Արաբական ծովում թռիչքների իրականացման ժամանակ վիրավորում է ստացել ԱՄՆ ռազմածովային ուժերի մի նավաստի։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ՌԾՈւ կենտրոնական հրամանատարությունը:

«Վիրավորումը կապված չէ մարտական գործողությունների հետ և կյանքի համար վտանգ չի ներկայացնում։ Նավաստին տեղափոխվել է ափ՝ հետագա բժշկական սպասարկման համար և գտնվում է կայուն վիճակում։ Միջադեպի հանգամանքները հետաքննվում են։ Abraham Lincoln ավիակիր հարվածային խումբը շարունակում է հարվածային առաքելություններ իրականացնել՝ «Էպիկական ցասում» գործողության շրջանակներում», - նշել են ԱՄՆ բանակում: