Հիմա, երբ դուք, ըստ էության, խլել եք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, այն վերածվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի։ Այս մասին մարտի 26-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Դուք ՀԷՑ-ում կառավարիչներ եք նշանակել ձեր մարդկանց և հիմա աշխատակիցներին ասում եք՝ «եթե չաշխատեք «Քաղաքացիական պայմանագրի» համար, ձեզ կազատեն աշխատանքից»»,- ասել է Դանիելյանը։

Պատգամավորի խոսքով՝ ցանկացած գործարար, ով ունի ընդդիմադիր հայացքներ, Հայաստանում ենթարկվում է հետապնդման, և նրա ընկերությունում հանկարծակի ստուգումներ են սկսվում։