Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարար Մոհամմեդ ալ-Ջադանը հինգշաբթի Մայամիում անցկացված FII Priority կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմը կարող է զգալի գլոբալ տնտեսական ազդեցություն ունենալ՝ հավելելով, որ շուկաները դեռևս չեն գնահատել ռիսկերը, հաղորդում է Al Arabiya-ն։

«Դուք պետք է անտեսեք լրատվամիջոցների բարձրացրած աղմուկը, որպեսզի իսկապես հասկանաք, թե ինչ է կատարվում տեղում»,- ասել է ալ-Ջադաննը։

Չնայած տնտեսական ակտիվությունը բավականին բնականոն է առօրյա գործունեության առումով, «հստակ է, որ համաշխարհային տնտեսության վրա լուրջ ազդեցություններ կան, ոչ միայն տարածաշրջանում, այլև ընդհանուր առմամբ, որոնք, ըստ մեր համոզման, շուկաները դեռևս չեն գնահատել»,- ասել է նա։ Ըստ նախարարի՝  թեև նավթը գերիշխող դեր է խաղացել լրատվամիջոցների լուսաբանման մեջ, ամենաշատը տուժել են վերամշակված արտադրանքը, դրանց թվում՝ պարարտանյութերը, պողպատը և ալյումինը։