Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է երկրի չորս նահանգներում 14 ամերիկացի և իսրայելցի գործակալների ձերբակալության մասին, հաղորդում է Tasnim-ը։
Հետախուզության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Քերմանշահ, Ալբորզ, Ֆարս և Քերման նահանգներում դատարանի որոշմամբ հայտնաբերվել և ձերբակալվել են «ամերիկա-սիոնիստական թշնամու ընդհանուր առմամբ 14 գործակալներ և ահաբեկչական խմբավորումների գործակալներ»։
Քերմանշահ նահանգում ձերբակալված խմբից հայտնաբերվել և առգրավվել են մեծ քանակությամբ ինքնաշեն ռումբեր, զգալի քանակությամբ պայթուցիկ նյութեր և ինքնաշեն ռումբեր պատրաստելու համար նախատեսված պայթուցիչներ, ատրճանակ և երեք Starlink սարքավորում։
«Այդ օպերատիվ բջջի վարձկանները Գերմանիայից ուղարկվել են ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար, դրանց թվում՝ երկրի նահանգում կարևոր կառավարական հաստատությունների և լրատվամիջոցների վրա հարձակումներ իրականացնելու համար»,- հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
Ալբորզ նահանգում ձերբակալված ևս հինգ անձինք (հարվածներից առաջ և հետո) զբաղվել են ռազմական կենտրոնների մասին տեղեկություններ հավաքելով և նահանգի խոցելի տարածքները լուսանկարելով և դրանք թշնամուն ուղարկելով։ Պարզվել է, որ այդ անձինք կեղծ հրամաններ էին կրում անվտանգության ուժերի համար։ Բացի դրանից, Քերման նահանգում ձերբակալվածներից չորսը կապված էին իսրայելական լրատվամիջոցների գլխավոր գրասենյակների հետ։
Նրանք ներգրավված էին իրանցի զինվորականների և անվտանգության աշխատակիցների հասցեները «ահաբեկչական հեռուստաընկերությանը» ուղարկելու գործում։ Tasnim-ը հաղորդում է, որ Ֆարս նահանգի հետախուզության նախարարությունը նույնականացրել և ձերբակալրել է մեկ այլ վարձկանի, որը հավաքագրել և թշնամուն ուղարկել է տեղեկատվություն իրանական նավթավերամշակման գործարանների գտնվելու վայրի մասին։
«Այդ դավաճան տարրը, իրանական նավթավերամշակման գործարանների կարողությունների և ներուժի գնահատական տալուց հետո, իր կոորդինատներն ուղարկել է ամերիկա-սիոնիստական թշնամուն՝ կենսականորեն կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակվելու համար»,- գրում է իրանական լրատվամիջոցը։




























