Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրաժարվում է հայտնել, թե ինչքան վարձատրություն է ստացել։
Այսօր՝ մարտի 27–ին, լրագրողների հետ զրույցում նախարարը կրկին հորդորեց սպասել եկամուտների հայտարարագրմանը։
Հարցին՝ արդյոք նա հավակնում է վարչապետի թեկնածու լինելուն, վերջին շրջանում ակտիվ կուսակցական գործունեություն ծավալող նախարարն արձագանքեց. «Ոչ չեմ հավակնում, հավակնում եմ լինել 30–ի մեջ, հուսամ՝ կհաջողեմ»։





























