Քուվեյթում ԱՄՆ բանակի ռազմական տրանսպորտային ինքնաթիռը հայտնվել է արտակարգ իրավիճակում, հաղորդում է Pars Today-ը։
«ԱՄՆ ռազմական տրանսպորտային Boeing C-17 Globemaster III ինքնաթիռը, որը թռիչք էր կատարում Քուվեյթից և վերադառնում էր գործողությունների տարածքից, ուղարկել է 7700 արտակարգ իրավիճակի կոդը։ Այդ կոդը ցույց է տալիս վայրէջք պահանջող արտակարգ իրավիճակ և անհետաձգելի իրավիճակ։ Տվյալ արտակարգ իրավիճակի պատճառը ներկայում անհայտ է»,- նշվում է հաղորդագրության մեջ։





























