ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Փարիզում հանդիպել էՖրանսիայի Հանրապետության վարչապետ Սեբաստիան Լըկորնյուի հետ։

«Ֆրանսիայի վարչապետին եմ փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը:

Վարչապետ Սեբաստիան Լըկորնյուին ներկայացրել եմ նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունների հաջող ընթացքը և շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը՝ համագործակցությունն ուշադրության կենտրոնում պահելու համար։

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Ֆրանսիա համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր։

Մասնավորապես, կարևորել ենք երկկողմ ռազմավարական գործընկերության շարունակական ամրապնդումը և ընդգծել պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը»,– գրել է նախարարը։