Մարտի 27-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
«Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: «Զանգեր» կոչվող հատվածում և Ջերմուկի տարածաշրջանում ձյուն է տեղում։
Վարդենիսի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձնախան անձրև է տեղում։
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է քարաթափման վտանգ, այ իսկ պատճառով հորդորում ենք լինել զգոն, ուշադիր և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները»,– հայտնել են Ճանապարհային դեպարտամենտից։




























