Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը պատմել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ ունեցած հանգամանալից զրույցի մասին:
«Այսօր ավելի վաղ հանգամանալից հեռախոսազրույց եմ ունեցել իմ եղբոր՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, որը տևել է ավելի քան մեկ ժամ։ Ես վերահաստատել եմ Պակիստանի վճռական դատապարտումը Իրանի դեմ Իսրայելի շարունակական հարձակումների, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վերջին հարվածների վերաբերյալ, և Պակիստանի համերաշխությունն եմ հայտնել Իրանի քաջարի ժողովրդին։ Եվս մեկ անգամ ցավակցություն եմ հայտնել անգին կորուստների կապակցությամբ և աղոթել վիրավորների ու տեղահանվածների շուտափույթ ապաքինման համար։ Շնորհակալություն եմ հայտնել նրան նաև տարածաշրջանում խաղաղության ամրապնդման և երկխոսության խթանման ուղղությամբ Պակիստանի անկեղծ ջանքերը բարձր գնահատելու համար։ Ես նրան տեղեկացրել եմ Միացյալ Նահանգների, Ծոցի եղբայրական երկրների և իսլամական պետությունների հետ Պակիստանի շարունակական դիվանագիտական աշխատանքի մասին, որն ուղղված է երկխոսությանն ու լարվածության թուլացմանը»,- X սոցիալական ցանցում գրել է Շարիֆը։





























