Ինդոնեզիան բանակցություններ է վարում Իրանի հետ՝ Հորմուզի նեղուցով իր լցանավերի անվտանգ անցումն ապահովելու համար, եւ Թեհրանը դրականորեն է արձագանքում Ջակարտայի դիվանագիտական ​​ջանքերին, շաբաթ օրը հայտնել է արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, տեղեկացրել է AFP-ն։

Իրանին հասցվող ամերիկա-իսրայելական հարվածները եւ Պարսից ծոցում Թեհրանի պատասխան գործողությունները հանգեցրել են նավթի համաշխարհային գների կտրուկ աճի, միեւնույն ժամանակ, Իրանը պահպանում է կենսականորեն կարեւոր ջրային ուղու վերահսկողությունը։ Ինդոնեզական Pertamina Pride եւ Gamsunoro լցանավերը, որոնք պատկանում են Pertamina պետական էներգետիկ ընկերության դուստր ընկերությանը, մնում են Պարսից ծոցում, հայտնել է ընկերության ներկայացուցիչը։

Ինդոնեզիայի կառավարությունը եւ Թեհրանում նրա դեսպանատունը բանակցություններ են վարել Ջակարտայում Իրանի դեսպանատան եւ Թեհրանում համապատասխան կողմերի հետ, որոնք դրականորեն են արձագանքել նավերին նեղուցով անվտանգ անցումը թույլատրելուն, ասել է արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Վահդ Նաբիլ Ահմադ Մուլաչելան։ «Իրանի դեսպանատունը (Ջակարտայում) փոխանցել է Իրանի կառավարության դրական կարծիքը Pertamina Group-ի նավերի՝ Հորմուզի նեղուցով անվտանգ անցման վերաբերյալ»,- AFP-ին ասել է նա։ Նա ավելացրել է, որ Pertamina Pride լցանավը Թեհրանի դրական արձագանքին ի պատասխան մի շարք նախապատրաստական ​​միջոցառումներ կձեռնարկի, այդ թվում՝ անձնակազմի վերապատրաստման եւ ապահովագրության ապահովումը։

«Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարությունը եւ դեսպանատունը Թեհրանում կշարունակեն համակարգել աշխատանքները բոլոր համապատասխան կողմերի հետ՝ Pertamina ընկերությանը պատկանող նավերի՝ Հորմուզի նեղուցով անվտանգ անցումն ապահովելու համար»,- ասել է Վահդը: Pertamina International Shipping-ը բանակցություններ է վարում արտաքին գործերի նախարարության հետ՝ իր լցանավերի՝ Հորմուզի նեղուցով անվտանգ անցումն ապահովելու համար, AFP-ին ասել է կորպորատիվ քարտուղարի պաշտոնակատար Վեգա Պիտան: Pertamina Pride-ը ներքին սպառման համար հում նավթ է տեղափոխում, իսկ Gamsunoro-ն՝ արտաքին հաճախորդների համար, ասել է Վեգան՝ առանց լրացուցիչ մանրամասներ տրամադրելու: Վեգան նշել է, որ ընկերության առաջնահերթությունը անձնակազմի, նավերի եւ դրանց բեռների անվտանգության ապահովումն է:

Իրանը կիրակի օրը համաձայնության է եկել Թաիլանդի հետ՝ Հորմուզի նեղուցով թաիլանդական լցանավերի անվտանգ անցման վերաբերյալ, ավելի վաղ մամուլի ասուլիսում հայտնել էր երկրի վարչապետ Անուտին Չարնվիրակուլը: