Իսակովի պողոտան քիչ առաջ կաթվածահար վիճակում էր։
NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանները դադարեցրել էին երթեւեկությունը, որպեսզի թույլ տան Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն ու ՔՊ–ականներին տեղափոխող երկու «ուրախ ավտոբուսներն» անցնեն։
Տեւական ժամանակ բառացիորեն պողոտայում երթեւեկությունը կանգնած էր։ Շարժը կանգնած էր նաեւ Իսակով պողոտայի հարակից փողոցներում։
Փաշինյանի շարասյան անցնելուց հետո երկար ժամանակ անգամ պողոտայում երթեւեկությունը չէր կարգավորվում, որովհետեւ աննախադեպ քանակությամբ մեքենաներ էին կուտակվել։





























