Շաբաթ վաղ առավոտյան անօդաչուն գրոհել է  Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի տունը, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով անվտանգության ծառայության տեղի աղբյուրին։

Միջադեպը տեղի է ունեցել Իրաքի հյուսիսում լարվածության շարունակվող աճի ֆոնին։ Աղբյուրներն ավելացրել են, որ ՀՕՊ միջոցները խփել են անօդաչուն Դոհուքում, Փեշմերգեի զինյալների բազայի մոտ։

Իրաքի վարչապետ  Մոհամեդ Շիա աս-Սուդանին դատապարտել է հարձակումը Քուրդիստանի նախագահի տան վրա եւ հեռախոսով խոսել է նրա հետ, տեղեկացրել են նրա գրասենյակում։ Սուդանին կարգադրել է ստեղծել Քուրդիստանի անվտանգության եւ տեխնիկական խմբի համատեղ դաշնային ծառայություն, նշվել է հայտարարությունում։