Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը կոչ է արել կարդալ ՄԱԿ երեք զեկույցները Մերձավոր Արեւելքում իսրայելական բանակի գործողությունների մասին։

«Եթե ցանկանում եք հասկանալ, թե ինչու է Իրանը պայքարում մարդկության համար, եւ ինչու է Իսրայելը լուրջ սպառնալիք ներկայացնում մարդկային քաղաքակրթության համար, կարդացեք ՄԱԿ այս երեք զեկույցները։ Իրազեկության բարձրացումը դիմադրության կարեւոր մասն է։ Այդ ռազմական հանցագործությունները կարելի է բնութագրել միայն մի ձեւով. «Ավելի, քան մարդը կարող է դիմանալ»,- գրել է նա Х սոցցանցում։

Իրանի խորհրդարանի նախագահը հրապարակել է զեկույցների անվանումները. «Ցեղասպանության անատոմիա», «Ավելի, քան մարդը կարող է դիմանալ», «Օկուպացիայի տնտեսությունից մինչեւ ցեղասպանության տնտեսություն»։