Եթե Իրանին աջակցություն անհրաժեշտ լինի, ցեղախմբերի 15 միլիոն ներկայացուցիչներ պատրաստ են կանգնել Իրանի կողքին՝ օգտագործելով սեփական ռեսուրսներն ու զենքը։ Այս մասին ասված է Պակիստանի փուշթունական ցեղախմբերի խորհրդի (FATA Grand Jirga) ավագի հայտարարության մեջ։
Ըստ հաղորդագրության, հայտարարությունն արվել է Իրանի գլխավոր հյուպատոսի հետ հանդիպման ժամանակ։
«Մեր փամփուշտները, մեր հրացանները, մեր զենքն ու մեր սնունդը՝ այս ամենը մենք ինքներս կպատրաստենք ու կապահովենք։ Ալլահի ճանապարհին և ջիհադի ճանապարհին մենք, Աստծո կամոք, Իրանի հետ կլինենք՝ ուս ուսի։
Միայն հրաման տվեք հենց հիմա, և մենք պատրաստ ենք տրամադրել այնքան ուժ, որքան կպահանջվի ցեղախմբերից։ Ուր էլ մեզ ուղարկեք՝ լինի Իսրայել, թե Պաղեստին, կամ եթե անհրաժեշտություն առաջանա հենց Իրանի ներսում, մենք, ինշալլահ, կլինենք ձեր կողքին»,- նրա խոսքն է մեջբերում Colonelcassad տելեգրամյան ալիքը։