«Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ է հայտնվել տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները հարձակվել նրա հետ Սուրբ Աննա եկեղեցում վիճած երիտասարդի վրա։ Ականատեսները պատմել են, որ ՊՊԾ-ականը բռունցքով հարվածել է երիտասարդի ծնոտին։

«Տեսանյութում նկատվում է, որ տղան վայր է ընկնում, ապա վեր կենալուց հետո ակնհայտորեն դժվարությամբ է կառավարում դեմքի շարժումները՝ ծնոտի հատվածում ստացած հարվածի հետեւանքով։

Ըստ ներկաների՝ Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո նրա անվտանգության աշխատակիցները մնացել եւ «հաշիվ» են մաքրել երիտասարդի հետ։
Փաստացի, Փաշինյանի հետ վիճած երիտասարդին եւ նրա եղբորը, ով փորձել է մեղմել իրավիճակը, հենց եկեղեցու ներսում են «պատժել», ապա բռնի կերպով տեղափոխել են ոստիկանություն։
Տղաները որևէ քաղաքական թիմի կամ կուսակցության հետ կապ չունեն, հավատացյալներ են, ովքեր ամեն կիրակի մասնակցում են պատարագի: Կադրերում երևում է՝ երկու եղբոր ձեռքին էլ աղոթագիրք կա»,– գրել է լրատվականը։

Տեսանյութը՝ այստեղ։