Վերսկսվել է Իրաքի Քիրքուք քաղաքից Թուրքիա նավթի արտահանումը, հաղորդում է Al Jazeera-ն։
Իրաքի պետական նավթային SOMO ընկերության ղեկավարը հայտարարել է, որ Քիրքուքի հանքավայրերից նավթի արտահանումը վերսկսվել է Իրաք-Թուրքիա խողովակաշարով դեպի Ջեյհան և ցամաքային երթուղիներով։
SOMO ընկերությունում հավելել են, որ վերանայում է տեղական և միջազգային նավարկող ընկերությունների առաջարկները՝ հարավային սահմանային անցակետերով նավթ տեղափոխելու համար։





























