Նոյեմբերի 21-ին համացանցում տարածվել է մի տեսանյութ, ըստ որի` Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը, ձայնային եւ լուսային ազդանշանները անջատած, հոծ գիծ է հատում: Այդ ամենը նկարահանել է ՃՈ մեքենայի առջեւով ընթացած ավտոմեքենան: Տեսնելով, որ ՃՈ մեքենան առաջ է անցնում իրենց մեքենայից, նրանք ոստիկաններին ասում են, թե «ո՞ւր ես վստրեչնիով աբգոն անում»: ՃՈ աշխատակիցներն էլ պատասխանում են, թե «Լավ եմ անում, արա այ տղա..»: Այնուհետեւ, նկատելով տեսախցիկը` նրանք հայհոյում են:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Ճանապարհային ոստիկանության պետը նշանակել է ծառայողական քննություն: