Շենգավիթի բաժնի աշխատակիցները գտել են «Պուշ» մականունով հայտնի Արմեն Սարգսյանին, ով 3 տարի առաջ գողություն է կատարել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Մինչեւ այդ 2009թ-ի հուլիսին Տարոնցի փողոցի 16 շենքի 48 բնակարանից գողություն էր կտարվել: Կոտրել էին մուտքի դռան կողպետքը եւ գողացել` սառնարանը, հեռուստացույց ը եւ հագուստներ: Դեպքի մասին ոստիկանությանը հաղորդում են տվել, բայց հանցագործությունը կատարողի եւ կատարողների ինքնությունը չէր պարզվել: Սակայն այս տարվա նոյեմբերի 16-ին գողության կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել «Պուշ» մականով հայտնի Արմեն Սարգսյանին: Նա խոստովանել է, որ 3 տարի առաջ կատարված գողության հեղինակը ինքն է:
Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:











