ԱՄՆ Ֆլորիդա նահանգում կործանվել է թեթեւշարժիչանի ինքնաթիռը, այն ընկել է մասնավոր բնակելի տան վրա: Վթարի հետեւանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող երեք անձինք: տանտերը, ով դեպքի պահին եղել է պտանը, տեղափոխվել է հիվանդանոց:

Associated Press-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Փալմ Քոսթ առողջարանային քաղաքում: Ինքնաթիռը թռչում էր Թենեսիից: Օդաչուն դիսպետչերներին հաղորդել է տեխնիկական անսարքության մասին եւ փորձել վթարային վայրէջք կատարել Փալմ Քոսթում, սակայն չի կարողացել հասնել թռիչքուղուն: Այն ընկել է օդանավակայանից մեկուկես կմ հեռավորության վրա, բնակելի տան վրա:

Ականատեսների վկայությամբ, ինքնաթիռը բախվել է մեկհարկանի տան տանիքին, եւ բռնկվել: Աղետի պահին տանը եղել է մի կին, ով, բարեբախտաբար չի տուժել, թեեւ տունն ամբողջությամբ վնասվել է: