Պատմական Հայաստանի տարածքը համարում են աշխարհի մի շարք հնագույն քաղաքակրթությունների օրրան: Թեեւ հիմա մեր երկիրը երբեմնի հսկայածավալ պետության մի փոքր մասն է միայն, նրա յուրաքանչյուր քառակուսի մետրն արժեքավոր պատմական հուշարձան է պարունակում ոչ միայն հայ ժողովրդի, այլ ողջ մարդկության համար: Այդ իսկ պատճառով այստեղ շատ դժվար է կառուցել նորը` չվնասելով հինը: Մեր առջեւ լուրջ երկընտրանք է. լանդշաֆտի ժամանակակից շահագործումը եւ պատմական հուշարձանների պահպանումը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի աշխատակից Բորիս Գասպարյանը:
Իսկ մեզանում պատմական օբյեկտների պահպանության հետ կապված հարցեր կան: Օրինակ, վերջերս Արենի քարանձավում բացահայտված հնագույն հուշարձանը դարձել է «զբոսաշրջիկների» զանգվածի ուշադրության առարկա:

Իհարկե, այստեղ ոչ մի վատ բան չկա, սակայն Բորիս Գասպարյանը նշում է խնդրի մեկ այլ ասպեկտի մասին: Խնդիրն այն է, որ անկոչ հյուրերի հոսքը ոչնչացնում է քարանձավի մշակութային փխրուն շերտերը:
Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հավասարակշռված մոտեցում ցուցաբերել, որպեսզի բաց երկնքի տակ հուշարձանները հնարավոր լինի ամբողջությամբ պահպանել հետագա հետազոտությունների համար եւ միաժամանակ դրանք նաեւ զբոսաշրջիկների այցելավայր դառնա:

Ակնհայտ է, որ «վճարովի» զբոսաշրջությունը ֆինանսական միջոցներ է ապահովում հնագիտական հետագա ուսումնասիրությունների, նոր պատմական հուշարձանների բացահայտմանն համար, ինչն էլ իր հերթին խթանում է զբոսաշրջությունը: Սակայն, ցավոք, նման փորձը մեզանում մեծ չէ, եւ ոչ մեկը լրջորեն չի զբաղվում այդ հարցի լուծմամբ...
Միաժամանակ, պատմական հուշարձաններն անհետացնման եզրին են: Օրինակ, Քասախի կիրճում ժայռապատկերներ կան, որոնցից ամենավաղ շրջանի պատկերները թվագրվում են մ. թ. ա. X-VIII հազարամյակներին, կան նաեւ մ. թ.ա. VII հազարամյակի պատկերներ: Յուրահատուկ ներկերով արված պատկերները պահպանվել են ավելի քան 12 հազ. տարի:
Սակայն, ավաղ, այդ հուշարձաններին ամենամեծ վտանգն սպառնում է մեր օրերում: Բ. Գասպարյանի խոսքով` անհնար է մարդկանց արգելել վիզուալ ծանոթանալ, օրինակ, ժայռապատկերներին: Չկա ոչ մի օերնսդրություն, վարչական եւ այլ արգելքներ ու սահմանափակումներ: Մյուս կողմից, եթե մի քանի տանսյակ մարդուց կազմված խումբը «ճանաչողական» նպատակով այցելի, ապա, չի բացառվում, որ հուշարձաններին անուղղելի վնաս հասցվի: Դրանք պարզապես կարող են անհետանալ...
Օրինակ, Իտալիայում բաց երկնքի տակ հաճախ ցուցադրվում է հուշարձանի կրկնօրինակը, որով կարող են հիանալ այցելուները: Իսկ բնօրինակը տեսնելու հարցում լուրջ սահմանափակումներ են գործում. անգամ մասնագետները պետք է տարիներ առաջ հերթագրվեն:
Հանուն արդարության նշնեք, որ Քասախի կիրճում ժայռապատկերների պահպանման համար պետբյուջեից միջոցներ հատկացվում են, ընդ որում` ամեն տարի դրանք աճում են: Սակայն այդ միջոցները բավարար չեն:
Կարելի է մշակել երկրի հուշարձանների պահպանության ինչ-որ տարբերակներ: Օրինակ, դրանք վարձակալության տալ մասնավոր կապիտալին: Բ. Գասպարյանի խոսքով, տեղի ձեռնարկատերերից մեկը դեմ չէ վարձակալել մի քանի ժայռապատկերներով տարածքը...
Սրա հետ կապված Բ. Գասպարյան իր տարկուսանքը հայտնեց պետության անհասկանալի մոտեցման հետ կապված եւ հռետորական հարցադրում արեց. ինչու կինոթատրոնը կամ ստադիոնը հնարավոր է վարձակալության տալ մասնավորին, իսկ երկրի հուշարձանը` ոչ: Միանգամայն հասկանալի է, որ պետական պատշաճ վերահսկողության պարագայում ոչ մի խնդիր այդ հարցում չի լինի:
Ամփոփմանը խոսվեց նաեւ «Հյուսիս-հարավ» ճանպարհի կառուցման մասին, որն անցնելու է պատմական հուշարձաններից վտանգավոր հեռավորության վրա: Բորիս Գասպարյնաի կարծիքով` այդ հուշարձանների պահպանման հարցը ճանպարհի նախագծողների կողմից լուծվում է մեր օրերի համար բացառիկ պատրաստակամությամբ: Պակաս դեր չունի նաեւ այն, որ նախագիծը ֆինասավորվում է Ասիական զարգացման բանկի կողմից, որը նման հարցերի արդյունավետ լուծման փորձ ունի:
Ալբերտ Խաչատրյան











