Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, առավոտյան Առնո Բաբաջանյան փողոցում վիճաբանություն-ծեծկռտուքն է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել է կրակոց, հաղորդում է Shamshyan.com–ը։
Դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանները, որտեղ պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և այն տեղի է ունեցել Առնո Բաբաջանյան 137 շենքի բակում։
Ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նշված բակից Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել մի քաղաքացի՝ ազդրի հատվածում ստացած վնասվածքով։ Տեղում պարզվել է, որ նա նույն բանկի բնակիչ 44-ամյա Բագրատ Մ.-ն է, ում կյանքին վտանգ չի սպառնում։
Կայքի տեղեկություններով՝ քրեական ոստիկանները ու քննիչները պարզել են կրակողի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական, քննչական և բացատրական աշխատանքներ, որպեսզի կասկածյալն ինքնակամ ներկայանա իրավապահներին և իր հետ բերի հանցագործության գործիքը։
Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում





























