Չեռնոգորիայի բարձրաստիճան պաշտոնյան դարձել է սեքս-սկանդալի զոհ: Համացանցում հայտնվել է Ֆինանսական վերահսկողության ծառայության ղեկավար Միրոսլավ Իվանիշեւիչի ինտիմ հանդիպման տեսագրությունը մի կնոջ հետ, որի դեմ նա դատական վարույթ է սկսել: Պաշտոնյան հայտարարել է, որ այդ կինը տարիներով իրեն շանտաժի է ենթարկում:
YouTube-ում տեղադրվել են երկու տեսահոլովակ, որոնցից մեկում պաշտոնյան վարտիքով եւ գուլպաներով է: Նրա ուղեկցուհին ակնարկում է, որ կարող է օգտագործել այդ տեսագրությունը, հայտնում է РСН-ը:
Ըստ Իվանիշեւիչի՝ այդ կինը միտումնավոր էր եկել իր աշխատասենյակ՝ վարկաբեկող տեսագրությունն անելու: Ընդ որում նա նշել է, որ հանդիպումը աշխատանքային ժամերին չի կատարվել, հայտնում է «Ռոսբալտը»:
Ըստ տեղական մամուլի՝ անցյալ տարվա սեպտեմբերին հարձակում էր կատարվել այդ տեսագրության հերոսուհու վրա: Մեղադրանք էր ներկայացվել Իվանիշեւիչի կնոջը:











