Չինաստանի Շենչժէեն քաղաքում երիտասարդ պահապանի ոտքերի տակ անսպասելիորեն 16 մետր խորությամբ ահռելի փոս է բացվել, որը անմիջապես կլանել է տղամարդուն: Միջադեպն արձանագրել են տեսադիտման համակարգը:

Մարտի 26-ի երեկոյան 25-ամյա Յան Ժիաբինը քայլում էր մայթով` ձեռքին անձրեւանոց բռնած: Հանկարծ  սալաքարերը նրա ոտքերի տակ սկսել են ընկնել: Վայրկյաններ անց 3 մետր լայնությամբ եւ 16 մետր խորությամբ փոս է գոյացել, հայտնում է «Արգումենտին»:

Սարսափելի դեպքի ականատեսները ոստիկանություն եւ փրկարարների են կանչել, սակայն ամեն ինչ արդեն ուշ էր: Որոշ ժամանակ անց տղամարդու մարմինը դուրս են բերել: Երիտասարդը մահացել էր ստացած վնասվածքներից: Հարեւան բնակելի շենքի բնակիչները գիշերն անցկացրել են հյուրանոցներում կան ծանոթների տներում: