Միլանում 77 տարեկանում վախճանվել է իտալացի հայտնի երգիչ Էնցոն` Վենչենցո Յանաչին: Նա համարվել է հետպատերազմյան Իտալիայի ամենավառ աստեղերից մեկը:
Յանաչին կարիերեն սկսել է Թոնի Դալարի եւ Ադրիանո Չելենտանոյի հետ: Նա հանդես է եկել անհատական կատարումներով եւ եղել է իր երգերի հեղինակը: Միաժամանակ Յանաչին պրոֆեսիոնալ բժիշկ է եղել, աշխատել է Հարավային Աֆրիկայում եւ ԱՄՆ-ում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ւ:
Յանաչին երաժշտություն է գրել հեռուստեսության եւ ֆիլմերի համար, համագործակցել է Մարիո Մոնիչելիի հետ:











