Վենեսուելայի պետական հեռուստատեսությունն անիմացիոն տեսահոլովակ է ցուցադրել այն մասին, թե ինչպես է երկրի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսը հայտնվում դրախում: Նրան այնտեղ դիմավորում են Բոլիվարը, Չե Գեւարան եւ Ալիենդեն: «Մնաս բարով, կոմանդատե» կոչվող հոլովակում Չավեսը կանաչ մարգագետնով գնում է ընդառաջ մարդկանց խմբին, ովքեր նրան սպասում են խրճիթի մոտ, հաղորդում է CNN-ը: Հոլովակի վերջում Չավեսը հասնում է նրանց եւ տեղ զբաղեցնում նրանց շարքում:
Հիշեցնենք, որ Ուգո Չավեսը վախճանվել էր մարտի 5 –ին` 58 տարեկանում: Նա վերջին տարիներին պայքարում էր քաղցկեղի դեմ:











