Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում վթարի է ենթարկվել Չ-22 ինքնաթիռը, որում գտնվող երեք մարդիկ էլ զոհվել են:

Ինքնաթիռի անկման մասին հայտնել է ականատեսը: Փրկարարները դեպքի վայրում էին արդեն 15 րոպե անց: Սակայն ինքնաթիռն արդեն ամբողջովին ջախջախված էր` ընկած Կրասնոդարից 12 կմ հեռավորության վրա գտնվող դաշտում:

Լրատվամիջոցները, վկայակոչելով տեղի իշխանություններին, իրարամերժ տվյալներ են հայտնում: «Նովի ռեգիոնը» տեղեկացնում է, որ «ղեկի մոտ գտնվող ինքնաթիռի տերը եւ մոտ 30 տարեկան երկու ուղեւորները չարտոնված թռիչք են կատարել»: «Ինտերֆաքսը» հայտնում է, որ  «ինքնաթիռը գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացրել, դրանում եղել են երեք մարդիկ, այդ թվում` անձնակազմի երկու անդամներ»: