Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը եւ aռողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը իրենց մեկ ամսվա աշխատավարձը փոխանցելու են կարկուտից տուժած գյուղացիներին օգնելու համար ստեղծված ֆոնդին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին նախարարները:
Հարցին, թե այդ դեպքում ինչպես եք ապրելու այդ մեկ ամիսը, երբ գազը, էներգիան թանկանում է, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Պատրաստվում եմ լավ ապրել, կարծում եք` նախարարը այդ մեկ ամսվա աշխատավարձն է, եթե չստացավ, չեմ կարողանալո՞ւ ապրեմ: Նայեք իմ հայտարարագիրը, կտեսնեք` ես ինչ ունեմ»: Դերենիկ Դումանյանի «հույսը» եւս խնայողություններն են, որոնք «մեծ չեն, բայց կան»:











