Պարզվել է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին վթարի ենթարկված «Մերսեդեսի» զոհված ուեւորուհու անձը՝ 1993թ. ծնված Մարինե Ավետիսյան:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է NEWS.am-ը, օգոստոսի 11-ին, ժամը 16:30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին, Փամբակ գյուղի տարածքում: «Օպել» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների բախման հետեւանքով «Մերսեդեսը» մոտ հարյուր մետր գլորվել է ձորը: NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ՝ «Օպել» մակնիշի 10UL875 պետհամարանիշի մեքենան վարել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 34-ամյա Հրաչյա Ալիխանյանը, իսկ ձորն ընկած «Մերսեդես» մակնիշի P107KC199 պետհամարանիշի մեքենան`1968թ. ծնված Ռոբերտ Մարգարյանը: Վերջինը ուղևորներ Ժաննա Հովհաննիսյանի և Գայանե Վանյանի հետ միասին տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանր:











