SAMSUNG -ի հայաստանյան ներկայացուցչությունում այսօր` օգոստոսի 13-ին, ժամը 11:00-ին, կայացավ NEWS.am-ի ընթերցողների համար կազմակերպված ակցիայի խաղարկությունը:

Պատահականության սկզբունքով արկղից հանվեց Facebook-ում խաղարկության համար բացված էջում գրանցված անուններից մեկը, եւ SAMSUNG NX 1000 ֆոտոխցիկին արժանացավ Հայկ Հայրապետյանը: Նա ներկա չէր արարողությանը, բայց SAMSUNG –ի աշխատակիցները տեղում նրան հաղորդագրություն ուղարկեցին, որպեսզի տեղեկացնեն իր հաղթանակի մասին եւ փոխանցեն նվերը: SAMSUNG -ի հայաստանյան ներկայացուցչության մարքեթինգի մենեջեր Արսեն Նուրիջանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ բավականին ակտիվ մասնակցություն էր մրցույթին, ավելի քան մեկ ամսվա ընթացքում գրանցվել էր 356 օգտատեր: Նա շեշտեց, որ նման ակցիաները շարունակական են լինելու:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ SAMSUNG -ի հայաստանյան ներկայացուցչությունում, օգոստոսի 13-ին, ժամը 11:00-ին տեղի էր ունենալու NEWS.am-ի ընթերցողների համար կազմակերպված ակցիայի խաղարկությունը: Խաղարկությանը ինքնաբերաբար մասնակից են դարձել այն անձինք, որոնք գրանցվել են Facebook-ում խաղարկության համար բացված էջում: Խաղարկության շրջանակում պատահականության սկզբունքով ընտրություն է կատարվել գրանցված անունների միջեւ: Մրցանակը՝ SAMSUNG NX 1000 ֆոտոխցիկն է:

Լուսանկարները՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am