Կահիրեում Ռաբբա ալ-Ադավիա մզկիթի մոտ վրանային ճամբարը ցրելիս ձերբակալվել են «Մահմեդական-եղբայրների» մի քանի առաջնորդներ, հաղորդել է Եգիպտոսի ՆԳ նախարարը: Նրանց անունները չեն հրապարավում: Նախախարը հաղորդել է նաեւ, որ ձերբակաովել է նստացւյցի մասնակցող 200 մարդ: Նրնց մեծ մասը զինված է եղել, հաղորդում է «Gazeta.Ru»-ն:
Հիշեցնենք, որ այսօր եգիպտական ոստիկանությունը սկսել է ցրել պաշտոնանկ արված նախագահ Մուրսիի կողմնակիցների ճամբարները: Ականատեսների վկայությամբ այնտեղ կրակոցների ձայներ են լսվում: Հաղորդվում է նաեւ, որ ոստիկանությունը, նախքան գործողությունը սկսելը, հնարավորություն էր տվել լքել տարածքը, սակայն դա արել էին քիչ թվով մարդիկ: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն:
Զոհերի մասին տեղեկությունները նախկինի պես հակասական են:











