Տեսանյութը, որի գլխավոր հերոսները ռնգեղջյուրի ձագն ու ընձուղտն են, համացանցում մեծ տարածում է գտել:
Մեկ մեծավանդակում մտցված փոքրիկ Օլիվկան եւ Գերալդ ընձուղտը բնավորություններով չեն համընկել:
Օլիվկան ցանկացել է խաղալ եւ փորձել է գրավել ընձուղտի ուշադրությունը: Վազել է նրա հետեւից եւ փորձել եղջյուրներով դիպչել: Սակայն ընձուղտին դուր չեն եկել այդ հետապնդումները եւ նա պարզապես աքացի է տվել ռնգեղջյուրին:
Հավանաբար, հարվածը ուժգին է եղել: Օլիվկան հնարավորինս հեռու է փախել եւ դեռ երկար ժամանկ չի մոտեցել ընձուղտին: Սակայն, կենդանաբանական այգու աշխատակիցները հայտնել են, որ կենդանիները շուտով հաշտվել են եւ սովորաբար միշտ անբաժան են:











