Հնդկուհի մոդել եւ հաղորդավարուհի Հաուհար Հանը հնդկական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում տղամարդուց ապտակ է ստացել, հայտնում է բրիտանական Independent-ը:
24-ամյա Ակիլ Մալիկը կալանավորվել է, նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Ինչպես ավելի ուշ հայտարարել է տղամարը, լինելով մահմեդական՝ կինն այդչափ կարճ զգեստ չպետք է հագներ:
Չնայած այն հանգամանքին, որ ստուդիայում 2 500 հանդիսատես է ներկա գտնվել, Մալիկը ինչ-որ կերպ կարողացել է շրջանցել արգելապահ սահմանագիծը եւ բարձրանալ բեմ:











