Ոստիկանությունը տեսանյութ է պատրաստել դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած դանակահարության մասին:
Ոտսիկանության Բազումի բաժին դեկտեմբերի 2-ին ահազանգ է ստացվել, որ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 17-ամյա երիտասարդներ՝ Տիգրանն ու Ռոբերտը: Վերջիններս մարմնական վնասվածքները ստացել են Վանաձորի թիվ 24 դպրոցի բակում:
Նույն օրը, ժամը 22.30-ին, ինքնակամ, մեղայականով բաժին է ներկայացել 17-ամյա Նարեկ Ա.-ն եւ խոստովանել, որ դեկտեմբերի 2-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցի թիվ 6 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, ինքն է դանակով հարվածել Տիգրան Գ.-ին եւ Ռոբերտ Պ.-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Ըստ Նարեկի՝ ինքը «պատվի հարց» է լուծել:
Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տիգրանը դեռ գտնվում է կոմայի մեջ:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











