Համացանցի նոր հերոս է դարձել 8-ամյա տղան, որին ատամնաբույժի փոխարեն ավտոմրցարշավորդի մոտ են տարել: Ատամը հեռացնելու ամենից արտասովոր եղանակը մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 1.3 մլն դիտում է ունեցել:

Հոլովակի առաջին կադրերում երեւում է, որ տղայի շարժվող ատամը կապված է թելով, իսկ թելի մյուս ծայրը՝ սպորտային մեքենայի բեռնախցիկին:

Ըստ RG-ի, վայրկյաններ անց Chevrolet Camaro-ի վարորդը կտրուկ շարժվում է տեղից: Միաժամանակ տղայի ատամը դուրս է թռչում:

Երեխան, կարծես, ցավ չի զգում: Նա ուրախ բացականչություններով ցույց է տալիս ատամի տեղը: