Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական գործիչներն այցելում են շարքային բրիտանացիներին՝ ընտրազանգվածին իրենց կողմը գրավելու համար:

Վարչապետ Դեւիդ Քեմերոնն այցելել է Փուլ քաղաքում բնակվող մի ընտանիքի: Գործչին հոթ-դոգ եւ աղցան են հյուրասիրել: Ըստ Metro-ի, փորձելով սովորական բրիտանացի երեւալ՝ Քեմերոնը տեսախցիկների առջեւ կեցվածք ընդունելիս հաճույքով հոթ-դոգ է կերել: Սակայն վարչապետը դա արել է դանակի եւ պատառաքաղի օգնությամբ:

Ըստ ТСН-ի, դա զարմացրել եւ զվարճացրել է սոցիալական ցանցերի օգտատերերին: Վերջինները սկսել են նրան համեմատել հայտնի կերպարների հետ, նաեւ կասկած հայտնել այն մասին, արդյո՞ք նա այդքան մոտ է «սովորական մահկանացուներին»: