Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համար ԱՄՆ Բըրբենք քաղաքի հայկական եկեղեցու մոտ ապրիլի 3-ից ծոմ պահող՝ ազգությամբ հայ Աղասի Վարդանյանի ինքնազգացողությունը լավ է, որեւէ առողջական խնդիր այս պահին չունի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Աղասի Վարդանյանի ընկերները:
Նրանք պատմեցին, որ ամեն օր հարյուրավոր մարդիկ են այցելում Աղասի Վարդանյանին:
«Սակայն նա ոչ մեկի հետ չի խոսում, կապն արտաքին աշխարհի հետ կտրել է»,- ասացին նրա ընկերները:
Նշենք, որ Աղասի Վարդանյանը ծոմը պահում է 3 մ բարձրությամբ ու 3 մ լայնությամբ ապակեպատ փակ տարածքում: Նա իր հետ վերցրել է ջուր 55 օրվա համար, հագուստ եւ բջջային հեռախոս: Ի դեպ, ամբողջ տարածքը հսկվում է տեսախցիկներով:











