Երկու ոտք ունեցող խոզուկը առջեւի վերջույթների վրա քայել է սովորել եւ դրանով գերել YouTube-ի օգտատերերին: Կենդանին ծնվել է առանց հետեւի ոտքերի, սակայն դա նրան չի խանգարել սովորել ինքնուրույն տեղաշարժվել:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ արտասովոր խոզուկը ծնվել է Սիչուան նահանգի ֆերմաներից մեկում: Հատկանշական է, որ նրա հետ ծնված բոլոր մյուս խոզուկներն ունեն 4 ոտք, հաղորդում է Vesti-ն:











